«Գիրչի» քաղաքական կենտրոնը ներկայացրել է նախագահական ընտրությունների իր թեկնածուին՝ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Այս մասին տարածած տեսանյութում տեղեկացրել է ինքը՝ Ջափարիձեն:
Նա նշել է, որ «Գիրչին» երկրում կարևոր փոփոխություններ է իրականացրել՝ հիմնականում թմրանյութերի ապաքրեականացման ու պարտադիր զինվորական ծառայության հարցում:
Հիշեցնենք՝ 2015-ին Զուրաբ Ջափարիձեն, Պավլե Կուբլաշվիլին, Գիորգի Խաչիձեն և Գիորգի Մելաձեն լքելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը, հիմնել են «Գիրչի» քաղաքական ուժը:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերին:
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge
Լուսանկարը՝ On.ge