
«Զուգդիդի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ 31-ամյա Շոթա Մամինաշվիլին նախօրեին խաղից առաջ մարզման ընթացքում կորցրել է գիտակցությունը, ապա մահացել հիվանդանոցում:
Ողբերգական դեպքի հետ կապված չեղյալ էր հայտարարվել «Զուգդիդի»-« Վիտ Ջորջիա» ֆուտբոլային խաղը: Ֆուտբոլիստն իր կարիերայի մեծ մասն անցկացրել էր Բաթումիի «Դինամո», իսկ «Զուգդիդի» ակումբին միացել էր ընթացիկ սեզոնի սկզբին, տարբեր տարիներին խաղացել էր նաև «Մաճախելա» և «Շուկուրա» վրացական ֆուտբոլային ակումբներում: