
Դեռեւս 19-րդ դարում կառուցված Զուգդիդիի բուսաբանական այգին, որտեղ աճում են գրեթե 200 տարեկան տարբեր ծառեր, վերականգնվում է։
Շուրջ 26,4 ՀԱ տարածքում տեղակայված այգու վերականգնման նախագծի իրականացման համար հարկավոր ընդհանուր գումարը կազմել է 12 մլն լարի:
Զուգդիդիի բուսաբանական այգին քաղաքի գլխավոր գեղատեսիլ վայրերից է համարվում՝ Դադիանիների պալատի դեկորատիվ այգու շարունակությունն է:
«Վերաբացված բուսաբանական այգին ավելի շատ զբոսաշրջիկների կգրավի, սա տեղի բնակչության սոցիալական վիճակի վրա դրականապես կազդի եւ կնպաստի ներդրումների աճին»,-ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն: