
Հոկտեմբերի 21-ին Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսին կապող ավտոմայրուղում, Բոդբե գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Շարքային Հակոբ Մալխասյանը: 1996 թվականին ծնված Շարքային Մալխասյանը Նինոծմինդայի բնակիչ էր: 2015 թվականի նոյեմբեր ամսից նա Վրաստանի Զինված ուժերում անցնում էր պարտադիր զինվորական ծառայություն:
Պատահածի հետ կապված հետաքննություն է սկսվել՝ քրեական օրենսգրքի 276 հոդվածի 5-րդ մասով: Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցել է Վրաստանի Զինված ուժերի զինծառայողի մահվան կապակցությամբ և իր վրա է վերցրել հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը:
Լուսանկարը՝ info9.ge-ի