Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի փորձագետները հանդիպել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ խոսվել է ԶԼՄ-ների վիճակի և մեդիաօմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ:
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների կարծիքով Վրաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել:
«Նրանք կարծում են, որ Վրաստանում վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից և այն արմատապես տարբերվում է մինչև 2012 թվականն առկա վիճակից: Սա միանշանակ ֆիքսվել է»,- հայտարարել է Չուգոշվիլին: