Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տեղեկատվությամբ, 2018 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստան է այցելել 2 միլիոն օտարերկրացի, որոնցից 1.1 միլիոնը զբոսաշրջիկ, ինչը 20.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Գործակալության հաղորդմամբ, միջազգային այցելուների 66 տոկոսը զբոսաշրջիկ է եղել, իսկ էքսկուրսանտները` 28.3 տոկոս, այցելուներից 5.7 տոկոսը եղել է և՛ զբոսաշրջիկ, և՛ էքսկուրսանտ:
2018 թվականի 2-րդ եռամսյակում այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է` 276.6 հազար այցելու, ինչը կազմում է ընդհանուր այցելուների 20.6 տոկոսը: Ռուսաստանին հաջորդում է Ադրբեջանը, այնուհետև՝ Թուրքիան:
2018 թվականի 2-րդ եռամսյակում նրանք ընդհանուր առմամբ Վրաստանում ծախսել են 1.9 միլիարդ լարի, ինչը, ըստ գործակալության, 31.5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Միջին հաշվով, այցելուն Վրաստանում ծախսում է 1 144.1 լարի, ինչը 15.5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: