Զբոսաշրջիկներն ուշադրության կենտրոնում․ ՆԳՆ-ն Բաթումիում 125 տեսանկարահանող սարք է տեղադրում

Ամառվա սեզոնին ընդառաջ Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությունը լավագույն կերպով ապահովելու համար՝ քաղաքային իշխանությունների աջակցությամբ ներքին գործերի նախարարությունը 114 վայրերում 125 տեսանկարահանող սարքեր է տեղադրել։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ բացի ավտոճանապարհներից, տեսանկարահանող սարքեր են տեղադրվել նաև տուրիստական հատվածներում, այդ թվում նաև հին Բաթումիի և բուլվարի հատվածում։ Տեսախցիկների գտնվելու վայրի մասին կարող եք ծանոթանալ ՆԳՆ-ի կայքում։

ՆԳՆ-ն առաջիկայում նախատեսում է քաղաքում տեղադրել ևս 80 տեսախցիկ։

Նախարարությունից հայտնում են, որ նման նախաձեռնության շնորհիվ ոչ միայն կպակասեն ճանապարհատրանսպորտային պատահարները, այլև տեսախցիկները կօգնեն պայքարել հանցագործությունների դեմ, կարճ ժամանակում բացահայտել կատարված հանցանքները։

Թողնել պատասխան