Զատկական տոների կապակցությամբ երկու օր շարունակ դեպի Թբիլիսիի գերեզմանատներ անվճար ավտոբուսներ կմեկնեն:
Թբիլսիի քաղաքապետարանից հայտնում են, որ ավտոբուսներն անվճար երթեր կիրականացնեն Զատիկի օրը՝ ապրիլի 16-ին, 08:00-ից 20:00-ն, և մեռելոցի օրը՝ ապրիլի 17-ին: Մուխատգվերդի և Վաշլիջվարի գերեզմանատների ուղղությամբ ավտոբուսները կշարժվեն մետրոյի Դիդուբե կայարանից, Կուկիա և Մախատա ուղղություններով՝ մետրոյի Մարջանիշվիլիի կայարանից և Կայարանային հրապարակից: Սաբուրթալոյի գերեզմանոց անվճար ավտոբուսներով հնարավոր կլինի հասնել մետրոյի Դելիսի կայարանի տարածքից, իսկ Թբիլիսիի ծովի գերեզմանատուն՝ Սարաջիշվիլի մետրոյից: Վարկեթիլիի գերեզմանատուն մեկնող ավտոբուսները կլինեն մետրոյի Վարկեթիլի կայարանի մոտակայքում: Բացի սա, Զատկի գիշերը Թբիլիսիի մետրոպոլիտենը կաշխատի ապրիլի 15-ին, 00:00-ից մինչև ապրիլի 16-ը, ժամը 04:00-ն, իսկ ժամը 23:00-ից մետրոյում երթը կլինի անվճար: