
Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի խոսքերով, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հայտարարության վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում չի խոսվել:
Ջեջելավան լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Զալբերի գործողություններն անընդունելի են:
«Բացարձակապես անընդունելի են այդ գործողությունները և քայլերը կլինեն համապատասխան կոշտ: Նրան հետ կկանչեն, թե ոչ, այդ որոշումը կընդունի Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտարարել է Ջեջելավան:
Հիշեցնենք, որ Հերբերտ Զալբերը Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիա այցի ժամանակ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորել էր Անատոլի Բիբիլովին: