Զազա Փաչուլիան ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 2016-2017 թթ. առաջնության չեմպիոն է դարձել:
Վրաց բասկետբոլիստի «Golden State» անունը կրող թիմը Օքլենդ քաղաքում (Կալիֆորնիա նահանգ) տեղի ունեցած եզրափակիչ հանդիպմանը պարտության է մատնել «Cleveland Cavaliers»-ին (129-120 հաշվով): Փաչուլիայի թիմը վերջին 3 տարում չեմպիոն է դառնում արդեն երկրորդ անգամ:
Զազա Փաչուլիան վրացի առաջին բասկետբոլիստն է, ով աշխարհի ամենահզոր բասկետբոլային ասոցիացիայի հաղթող է դարձել: Նշենք, որ 33-ամյա Փաչուլիան NBA-ում խաղում է 2003 թ․-ից:
Լուսանկարը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից