Հունիսի 15-ից Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղում աշխատանքը կսկսի նոր էլեկտրագնացքը։ Այս մասին հայտնում են «Վրացական երկաթուղի» ընկերությունից՝ նշելով, որ ամառվա ամիսներին նոր գնացքը ուղևորափոխադրումներ կկատարի ամեն օր:
Գնացքը Երևանից դուրս կգա ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի 07:10 րոպեին: Գրեթե նույն ժամանակացույցն է գործելու նաև Բաթումիից։ Գնացքի երթուղում ավելացվել է ևս մեկ կանգառ՝ Սամտրեդիայիում: Ուղևորների թվի ավելացման դեպքում գնացքին կկցվեն նոր վագոններ»,-ասված է «Վրացական երկաթուղի» ընկերության տարածած հայտարարությունում։