
Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5:Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 240036 ձայն (71,25 %), «Ելք» դաշինքը՝ 70731 ձայն (21 %), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 26109 ձայն (7,75%):