Երկրում իրավիճակը միայն «Վրացական երազանք»-ն է ապակայունացնում ու ծայրահեղացնում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար, Գլդանիից մեծամասնական ընտրակարգով ներկայացված թեկնածու Սերգի Ռատիանին:
«Վրաստանում իրավիճակի ապակայունացման միակ աղբյուրը «Վրացական երազանք»-ն է, որը անցած չորս տարիների ընթացքում բազմաթիվ բռնություններ է կիրառել: Անցյալ տարի նրանք «Միացյալ ազգային շարժման» 60 գրասենյակ են փակել: Սակայն երկիրը նրանց ապակույանցումից փրկեցին «Միացյալ ազգային շարժման» անդամները, ակտիվիստներն ու կողմնակիցները, ովքեր չտրվեցին նրանց («Վրացական երազանք»-ի) սադրանքներին»:
Ասել է ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ «Միացյալ ազգային շարժում»-ը խաղաղ ընտրարշավի կոչ է անում. «Մենք ձգտում ենք` հոկտեմբերի 8-ին հանգիստ պայմաններում փոխել իշխանությունը: Միակ ուժը, որ երկրի ապակայունացման կողմնակիցն է, դա հենց «երազանքն» է»,- հայտարարել է Ռատիանին:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ի պատասխան ասել է, որ երկրում իրավիճակը ծայրահեղացնում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: