
«Երկրորդ փուլ չի լինի»,- անդրադառնալով Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետազոտության արդյունքներին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Նշենք, որ ըստ հետազոտության՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկը 50%-ից ավելի քվե չի ստանա:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մեր քաղաքական թիմի թեկնածուն ամենաարժանին է, փորձառու թեկնածու է: Նա շատ մեծ ռեսուրս ունի, շատ մեծ աջակցություն: Այնպես որ, վստահ եմ՝ ավելի լավ արդյունք կունենանք, քան այս հետազոտություններն են ցույց տալիս»,- հայտարարել է Նարմանիան: