
Հունիսի 5-ին ժամը 22:40-ի սահմաններում Ադրբեջանում գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Վրաստանում։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, երկրաշարժի էպիկենտրոնը Վրաստանից 15 կմ հեռավորության վրա է՝ Դեդոփլիսծկղարոյի շրջանից ոչ շատ հեռու՝ Ադրբեջանական տարածքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը ուժգին ցնցում է առաջացրել նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Փրկարարական տեղամասերի տվյալներով, ահազանգ չի եղել։