
Ճապոնիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը խլել է մեկ տասնյակ մարդու կյանք, տուժել է 250 հոգի:
Ինչպես հաղորդում է BBC լրատվականը, ստորգետնյա ցնցումները վնասել են բնակելի տներ և էլեկտրասնուցման լարեր: Ըստ Ճապանոիայի իշխանությունների` փլատակների տակ դեռևս կարող են մարդիկ լինել: Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները: Կյուսյու կղզու Մասիկի քաղաքի բազմաթիվ բնակիչներ գիշերը փողոցում են անցկացրել:
6.4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 10 կմ խորության վրա` տեղական ժամանակով 21:30-ին, 40 րոպե անց ցնցումները երկու անգամ կրկնվել են:
Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չկա: Չի հաղորդվում նաև կղզում միջուկային ռեակտորների վնասվածքների մասին: