Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան իր ֆեյսբուքյան էջում Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների համար ժամանակավոր աշխատատեղ է խնդրել:
Նա հրապարակելով երկրաշարժի հետևանքով վնասված գրասենյակից լուսանկարներ, ասել է․ «Ընկերներ, երեկվա երկրաշարժից հետո մեր գրասենյակի պատերի ճեղքերն ավելի են շատացել։ Ելնելով այն հանգամանքից, որ մեր աշխատակիցներից շատերը ստորգետնյա հարկում են աշխատում, ինչը տարհանման դեպքում դժվարություններ կառաջացնի, որոշում ենք կայացրել, նրանց համար ժամանակավոր աշխատատեղ փնտրել»:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Ադրբեջանում գրանցված 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում։