Վրաստանի ՆԳՆ-ը չի հաստատում «Փողոցի տղաներ» խմբի երգիչ Իրակլի Նոզաձեին վնասվածք հասցրած աղջիկներին բերման ենթարկելու մասին տեղեկատվությունը։
Հունիսի 25-ի երեկոյան Թբիլիսիի Ծերեթելի պողոտայում երկու աղջիկներ սառը զենքով վնասվածք են հասցրել Նոզաձեին, գրում է interpressnews-ը։
Վիրավոր երգչին տեղափոխել են Ղուդուշաուրիի կլինիկա, որտեղ նրան անմիջապես վիրահատել են: Բժիշկները երգչի վիճակն այս պահին գնահատում են ծանր կայուն:
Ականատես հարևանների խոսքով, Նոզաձեն մոտեցել է իր տան մոտ Mini Cooper ավտոմեքենայով սպասող աղջիկներին, նստել է մեքենան, սակայն տեղի ունեցած վիճաբանությունից հետո դուրս է եկել մեքենայից՝ օգնություն խնդրելով։
Դեպքի առնչությամբ քերական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության փորձի հոդվածով, ինչը ենթադրում է 7-18 տարի ազատազրկում: