
2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 905 պատահար:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 32 ամիսների ընթացքում տեղի ունեցած պատահարների արդյունքում 84 մարդ է մահացել, 1277-ը՝ վիրավորվել:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մի մասը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքեր են, որոնց հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ 265-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ: