«Դպրոցական նստարաններից պետք է սկսենք կադրեր պատրաստել»,- հայտարարել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` «ուսանողները հանուն ինքնակառվարման» գիտաժողովի ընթացքում: Իվանիշվիլին իր ելույթում կարևորել է ուսանողների շրջանում իրականացվող «Ուսանողները հանուն ինքնակառվարման» և «Դարձիր քաղաքացի» ծրագրերը:
«Պետք է սովորենք, թե ինչպես ղեկավարել մեր երկիրը: Երկու տարի է, ինչ այս ծրագիրը գործում է: Այսօր էլ այն շարունակվում է, քանի որ արդյունավետ նախաձեռնություն է: Պարզ է, որ երկիրը արդյունավետ կառավարելու համար հարկավոր են գիտելիք ու փորձ: Մեր նորագույն պատմության մեջ կարճ ժամանակ է, որ կառավարում ենք մեր երկիրը, ուստի պետք է դպրոցական նստարաններից սովորեցնենք, թե ինչպես պետք է կառավարել…»,— հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
«Ուսանողները հանուն ինքնակառավարման» նախաձեռնությունն իրականցվում է «Քաղաքացի» ծրագրի շրջանակներում` Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի կողմից:
Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին ներգրավել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներում` խթանելով ժողովրդավարության զարգացումն ու ինքնակառավարման մասին գաղափարների տարածումը: