
Վրաստանի երկաթգծի վարչության շենքի մոտ տեղի ունեցող ցույցին ներկա է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Նինո Աթաբեգաշվիլին:
Վերջինս խոսել է հացադուլ հայտարարած ցուցարարների և ոստիկանների հետ: Օմբուդսմենի գրասենյակն ավելի ուշ զեկույց կներկայացնի:
«Հանրային պաշտպանի գրասենյակ է զանգահարել ցուցարարներից մեկը՝ Վիտալի Գիորգաձեն: Տեղեկացրել է, որ վրաններ են տեղավորել, չնայած իրավապահները պահաջում են հանել դրանք: Որոշեցինք հետևել ցույցին: Խոսել ենք ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանների հետ»,- ասել է Աթաբեգաշվիլին:
Նշենք, որ երկաթգծի երկու աշխատակից հացադուլ է հայտարարել: Նրանք աշխատել են Գուրջաանիի երկաթուղում, սակայն կրճատման հետևանքով նրանց տեղափոխել են Սադախլո: Ցուցարարները պահանջում են իրենց վերադարձնել նախկին աշխատանքին: