
Մայիսի 17-ին Վրաստանի կառավարության շենքի մոտ հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ ընթացող ակցիայի մասնակիցներից մեկին ելույթի ժամանակ հարվածած անձը ձերբակալված չէ:
ՆԳՆ-ից հայտնել են, որ օրենքը թույլ չի տալիս անչափահասին ձերբակալել, սակայն, նա պատասխանատվության է ենթարկվելու:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում 2003 թվականին ծնված Ս. Կ.-ն ֆիզիկական բռնություն է կիրառել այդ պահին հոմոֆոբիայի մասին ելույթով հանդես եկող 1996 թվականին ծնված Ն. Գ.-ի նկատմամբ: Փոխանցում է interpressnews-ը։
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ