Ինչո՞ւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դարձավ այսքան փխրուն: Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին այս հարցին ի պատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ Յան Քելիի, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և գրավեց Վրաստանի տարածքի 20 տոկոսը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մեկ այլ ուղղությամբ նայեց և «վերականգնվելու» կոչ արեց:
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո էլ Դոնալդ Թրամփը ուսերը թափահարեց և ասաց, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում, քանի որ այնտեղի բնակիչները խոսում են ռուսերեն:
Եվ 2016 թ-ին, երբ Ռուսաստանը քաղաքական կուսակցությունների վրա կիբեր հարձակումներ իրականացրեց, Օբաման լռեց, իսկ Թրամփը ռուս հակերներին կոչ արեց շարունակել իրենց գործողությունները:
«Ամերիկան հիմնված է սկզբունքների վրա։ Ամերիկան պահպանելու համար մենք սատարում ենք մեր առաջնորդներին:
Ինչպե՞ս եղավ «Պարոն Գարբաչով, որ փլուզեցիք այս պատը», «Պարոն Պուտին, տեսնենք ի՞նչ կորոշեք Ղրիմի հարցում», — գրում է Յան Քելլին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն հուլիսի 16-ին: