Օգոստոսի 29-ին ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեն հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինս հաջողություն է մաղթել Գիորգի Սագանելիձեին «այս կարևոր առաքելության մեջ»: Իր հերթին Սագանելիձեն նշել է. «Մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում»:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից, կողմերը խոսել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների մասին: Վրաստանյան մամուլում առայժմ ոչինչ չի գրվում այդ այցի մասին: Փոխարենը «Interpressnews» պարբերականը փոխանցում է, որ վարչապետ Կվիրիկաշվիլին մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Նման հայտարարություն է արվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նման հայտարարություն կա նաև վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջից