«Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենա Սիրիայի ռմբակոծումը: Դա կարող է լինել շատ շուտով, կամ ոչ այնքան»,- թվիթերյան իր էջում այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն տարածաշրջանը «Իսլամական պետությունից» ազատելու համար ահռելի աշխատանք է կատարել: «Որտե՞ղ է շնորհակալությունը, Ամերիկա»,- գրել է նախագահը:
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել էր, թե Սիրիայի ուղղությամբ հրթիռներ կարձակի: Ինչից հետո Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, թե Ռուսաստանը Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռներն ու դրանց արձակող կենտրոնները կխոցի:
Այս ամենի հետ մեկտեղ Դոնալդ Թրամփը ապրիլի 9-ին հայտարարել էր, որ Սիրիայում քիմիական զենք օգտագործելու դեպքի հետ կապված լուրջ արձագանք կտա Ասադի վարչակարգին՝ 48 ժամվա ընթացքում: