Մինչև տարեվերջ Եվրոպական հանձնաժողովը կներկայացնի Եվրոպայի պաշտպանական հիմնադրամի ստեղծման մասին առաջարկություն: Այս մասին Եվրախորհրդարանում իր ամենամյա ելույթում հայտարարել է Եվրոպական հանձաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը :
Նա ասել է, որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության պատճառով Եվրախորհրդարանը պետք է մտածի իր պաշտպանական հնարավորությունները ուժեղացնելու մասին:
«Լիսաբոնի համաձայնագիրը այդ հնարավորությունը տալիս է ԵՄ բոլոր անդամներին: Մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր շահերի պաշտպանության ու եվրոպական ապրելակերպի համար: Կարծում եմ, որ ժամանակն է եկել օգտագործել այս հնարավորությունը: Հույս ունեմ, որ Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը այդ ուղղությամբ կդառան քաղաքական առաջին քայլը: Եվրոպան համատեղ աշխատանքով կարող է պաշտպանվել ինչպես ներսից, այնպես էլ դրսից»,-ասել է Եվրոպական հանձաժողովի նախագահը:
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ միասնական բանակի ստեղծման անհրաժեշտության մասին խոսել էին միության անդամ Գերմանիան և Ֆրանսիան: