2016թ. Եվրոպայի գրեթե ողջ տարածքում սպասվում է վերջին 100 տարվա ամենացուրտ ձմեռը: Այս մասին հաղորդում է «allnews.ge» պարբերականը՝ մեջբերելով գերմանացի օդերևութաբանի կանխատեսումները:
Օդերևութաբանները խորհուրդ են տալիս, որ աննախադեպ ցուրտ ձմռան համար տաք հագուստ նախապատրաստել: Գերմանացի օդերևութաբան Դոմինիկ Իուգոն ասում է, որ «2016-2017թթ. ձմեռային ժամանակահատվածը անսովոր ցուրտ կլինի: Օդերևութաբանական քարտեզը զարմացրել է մասնագետներին»: Ինչպես բացատրում է օդերևութաբան Իունգը, ամենացածր ջերմաստիճանը հունվար-փետրվար ամիսներին է սպասվում:
«Եվրոպայի տարածքում գարնանային արևը միայն ապրիլ ամսին կտեսնենք»,- օդերևութաբանի խոսքերն է մեջբերում «allnews.ge» պարբերականը: