Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը գրավոր դիմել է Թուրքիայի նախագահին` խիստ քննադատության ենթարկելով Ռեջեբ Թայիփ Էդողանին` Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին սպառնալու համար:
Գրում է «news.ge»-ն: Շուլցը մասնավորապես գրել է. «Մեծ անհանգստությամբ եմ ընդունել այն, որ դուք կտրուկ մեղադրանքներ եք հնչեցրել պատգամավորների հասցեին` իրենց կամքի արտահայտման համար: Նա նաև անթույլատրելի է խորհրդարանականներին ահաբեկիչների հետ համեմատելը` կապ չունի, թե ինչ հարցերում է տարակարծությունը:
Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամերտը ևս հանդես է եկել ի պաշտպանություն պատգամավորների, ով հունիսի 9-ին խորհրդարանում քննարկումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով. «Ցանկացած մարդ, ով փորձում է ճնշում գործադրել կոնկրետ պատգամավորների վրա, պետք է իմանա, որ ինքը հարձակվում է ամբողջ Խորհրդարանի վրա»,- ասել է Լամերտը: Նա անթույլատրելի է համարել, որ ժողովրդավարության սկզբունքերով ընտրված պետության ղեկավարը, 21-րդ դարում թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորներին քննադատելիս կարող է ասել, թե նրանց արյունը փչացել է:
Հիշեցնենք` այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Գերմանայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանա
ձևն ընդունեց, Էրդողանը խորհրդարանի` ազգությամբ թուրք պատգամավորներին առաջարկել էր արյան անալիզ հանձնել` ստուգելու համար նրանք իրականում թուրք են թե ոչ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի ելույթից հետո: