
Վրաստանի խորհրդարանում «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամները փակ դռների հետևում հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման օրակարգում են եղել երկրում առկա մարտահրավերները, 2020 թվականին երեք մանդատային համակարգի անցումը, փոքրամասնության մի շարք այլ նախաձեռնությունները: Տեղեկացնում է imedinews-ը։
«Եվրոպական Վրաստան»-ի նախաձեռնությունը ենթադրում է, առանց սահմանադրական փոփոխությունների փոխել ընտրական համակարգը: Մասնավորապես, նրանք ցանկանում են մեծամասնական ընտրատարածքների ընդլայնում և անցում երեք մանդատային համակարգի: