Սահմանադրական փոփոխությունների գործընթացը փակուղի է մտել, քաղաքական խաղացողների միջև համաձայնություն չկա»,- նման հայտարարություն է արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն:
Կուսակցությունը ներկայացրել է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հավաքագրած ստորագրությունների մի մասը: Բաքրաձեի խոսքով՝ մոտ 150 հազար ստորագրություն է հավաքվել, որը կներկայացվի կառավարությանը:
«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդը գտնում է, որ դա արտացոլում է բնակչության ցանկությունը:
Նշենք, որ «Եվրոպական Վրաստանն» արդեն երկար ժամանակ է՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է պահանջում: Կուսակցության անդամների կարծիքով՝ հանրությունը պետք է որոշի, թե նախագահն ինչ կարգով ընտրվի։