
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը կրթության ոլորտում համակարգային փոփոխություններ է պահանջում:
Կուսակցության առաջնորդներից Սերգո Ռատիանիի խոսքով, վրաստանյան դպրոցների ավարտական քննությունների վերջնական ցուցանիշները չեն համապատասխանում եվրոպական կրթական միջին չափանիշին:
«Այս իրականությունը կարելի է տագնապալի համարել: Դրա հիմքում ուսուցիչների մասնագիտական որակները խթանող հանգամանքների սակավությունն է: Մենք 15 հազար հավաստագրում ունեցող ուսուցիչ ունենք, որոնցից 8 հազարը համապատասխան աշխատավարձ չի ստանում»,- հայտարարել է Սերգո Ռատիանին: