«Եվրոպական Վրաստան»-ը արտաքին գործերի նախարարին խորհրդարան է հրավիրում: Կուսակցության անդամ Գիորգի Կանդելակիի խոսքով, խորհրդարանական փոքրամասնությունը որոշ հարցեր ունի, այդ թվում՝ վիզայի ազատականացման հետ կապված վտանգների մասին:
«Օրեր առաջ արտաքին գործերի նախարար Ջանելիձեն հայտարարել է, որ պատրաստ է գալ խորհրդարան և պատասխանել հարցերին: Այսօր մենք խորհրդարանական փոքրամասնության անունից հրապարակայնորեն դիմում ենք և առաջարկում՝ մոտակա 3 շաբաթվա ընթացքում գալ խորհրդարան և պատասխանել հարցերին, որոնք վերաբերում են դեօկուպացիային և փախստականների վերադարձին, Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը: Ինչպես նաև հարցեր ունենք վիզայի ազատականացման և դրանից բխող վտանգների մասին»,- հայտարարել է Գիորգի Կանդելակին:
Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստան»-ը կենսաթոշակների բարեփոխման հետ կապված խորհրդարան է հրավիրել նաև ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին: