
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է ռուսական քարոզչությունից խուսափելու համար օրենսդրական նորմեր մշակել:
Սակայն խորհրդարանական մեծամասնությունը հավանություն չի տվել ընդդիմության նախաձեռնությանը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անհնարին է համարել քարոզչության վերահսկումը։
Իսկ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությամբ, ռուսական քարոզչության կառավարման ամենաարդյունավետ զենքն անկախ, արևմտամետ լրատվամիջոցների զորեղացումն է:
Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում անցկացվում է մեդիա համաժողով, որը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Համաժողովն ուղղորդվում է հյուրանոցի բակում անցկացվող բողոքի ակցիայով։