«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը ևս մեկ անգամ պնդել է, որ չի աջակցելու կառավարության նոր կազմին։
«Բնական է՝ լավատեսության որևէ հիմք չունենք ենթադրելու, որ մի քանի անունների փոփոխության արդյունքում ստանալու ենք արմատապես տարբերվող արդյունք»,- կուսակցության մամուլի ծառայության համաձայն, հայտարարել է «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Բաքրաձեն նշել է, որ նոր կառավարության արդյունավետության մասին խոստումները սին են․ «արդեն վեց տարի դրա ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում»։