Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման օրենքի ընդունումից հետո Գերմանիայում և Եվրամիության մյուս երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստանի տրամադրման վերաբերյալ անհիմն դիմումների քանակը կտրուկ աճել է: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
Առկա տեղեկատվությամբ, 2017 թվականի տվյալների համեմատ, միայն Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստանի տրամադրման համար դիմումների քանակն աճել է մոտ երեք անգամ: Նմանատիպ, կամ ավելի ծանր իրավիճակ է Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում:
Deutsche Welle-ն գրում է, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ Եվրամիությունում, հնարավոր է, սկսվեն առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմների քննարկումները, եթե ապաստանի տրամադրման համար անհիմն դիմումների քանակը կրկին ավելանա, կամ որևէ երկրից մուտք գործող քաղաքացիները երկրի անվտանգության համար սպառնալիք հանդիսանան: