Եվրախորհրդի նախարարների կոմիտեն անդրադարձել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն  աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու  տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովը`  վրաց գործընկերոջ`  Միխեիլ Ջանելիձեի հետ հադիպման ավարտին տեղի ունեցած  համատեղ մամլո ասուլիսում:

Նրա խոսքով` նախարարների կոմիտեն խիստ դիրքորոշում ունի սահմանային գործընթացի  և  այսպես ասած` ռազմավարական համագործակցության ու ինտեգրացիայի մասին պայմանգրի հանդեպ:

 «Սա խանգարում է հաշտեցման գործընթացին եւ այն բազմաթիվ ուղղություններով խնդրահարույց է դարձել:» — ասել է Միտովը :

20131107Իր հերթին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնան կարեւորել է քաղաքացիների միջեւ երկխոսությունը` մասնավորապես Աբխազիայում եւ այսպես կոչված Հարավային Օսիայում ապրող ժողովրդի `Վրաստանի հետ կապը:

 «Մենք մտահոգված ենք այն փաստով, որ հարավային Օսիայում  եւ Աբխազիայում պաշտպանված չեն ֆունդամենտալ իրավունքի որոշ դրույթներ: Սա վերաբերում է սեփական գույքին,  կրթության իրավունքին, մասնավորապես` լեզուների հետ կապված հարցին: Կարեւոր է նաեւ տեղափոխման հարցը: Սա այն խնդիրն է, որը նշված է նաև Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հայտարարության մեջ»,— հայտարարել է Գաբրիելա Բատաինի Դրագոնին:

 

Թողնել պատասխան