Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին արձագանքել է Վրաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրի` վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ օրենքի քննարկմանը: Ուսուփաշվիլին ասել է, որ Եվրահանձնաժողովի որոշումը շատ կարեւոր է.
«Ակնկալում ենք, որ դրական որոշում կլինի: Բոլորին շնորհավորում եմ եւս մեկ քայլ առաջ անցնելու կապակցությամբ: Այժմ միայն մի քանի տեխնիկական հարց է մնացել: Ուզում եմ, որպեսզի եվրոպայում կրթված վրաստանցիները ազատ ուղեւորվելու եւ կրթությունն այնտեղ շարունակելու հետագա հնարավորություն ունենան» ,- նշել է Ուսուփաշվիիլին:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդին է դիմել`
Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման ընթացակարգը մեկնարկելու առաջարկով: