
Հունիսի 12-ին Եվրախորհրդարանը քննարկումներ կանցկացնի «Վրաստանի բռնազավթված տարածքներ – 10 տարի Ռուսաստանի հարձակումից հետո» թեմայով: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում: Այս քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև:
Նիստը կբացի Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: