Եվրախորհրդարանը կդիմի Եվրամիության խորհրդին` Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման նպատակով բանակցությունները սկսել «առանց հետագա հետաձգման»:Այս մասին ասվում է Քաղաքացիական ազատությունների, Արդարադատության և ներքին գործերի կոմիտեի անդամների նամակի մեջ, որը ուղարկվել է ԵՄ-ի խորհրդի նախագահ երկիր՝ Սլովակիա: Նրանք ԵՄ-ին կոչ կանեն Վրաստանի հետ վիզայի ազատականեցման հարցում եռակողմ բանակցություններ սկսել նոյեմբերի սկզբին: Նամակի հեղինակները դժգոհություն են հայտնել Եվրամիության խորհրդի այն որոշման համար, որի համաձայն՝ եռակողմ բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ այսպես կոչված կասեցման մեխանիզմների համաձայնագիր չի գրվի:
«Մեր գլխավոր սկզբունքն է, որ բոլոր երկրները, որոնք համապատասխանում են չափանիշներին, կարողանան օգտվել վիզայի ազատականեցումից: Վրաստանը հենց այդպիսի երկիր է,— ասված է հայտարարության մեջ: