
Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորները Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասով դրական որոշում են կայացրել:
Քվեարկությանը մասնակցած 632 եվրապատգամավորներից 521-ը քվեարկել է վիզայի չեղարկման օգտին, 36-ը ձեռնպահ են մնացել: Այժմ, ինչպես և Վրաստանի դեպքում էր, Ուկրաինայի համար վիզայի ազատականացման որոշումը պետք է հաստատի ԵՄ-ի խորհուրդը: Որոշումն ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական մատյանում գրառելուց հետո: Ուկրաինայում Եվրամիության ղեկավար Հյուգ Մինգարելին կանխատեսել է, որ դա տեղի կունենա մինչև հունիսի վերջ:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի և ԵՄ-ի բանակցությունները սկսվել են 2008-ից, այս ընթացքում ըստ ԵՄ-ի՝ Ուկրաինան կատարել է վիզայի ազատականացման բոլոր պահանջները: