Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում այսօր՝ փետրվարի 2-ին, քվեարկությամբ հավանության է արժանացել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը:
553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները հաստատել են Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը: Հիշեցնենք՝ հունվարի 12-ին Եվրախորհրդարանի Քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) կողմ էր քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ մուտքի իրավունքի տրամադրմանը։
Քվեարկությանը մասնակցած 45 պատգամավորներից 42-ը` կողմ էր քվեարկել, 2-ը՝ դեմ, 1-ը` ձեռնպահ էր մնացել: 2016թ․ դեկտեմբերի 13-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը (COREPER) հաստատել է Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից Եվրախորհրդարանի հետ ստորագրված համաձայնագիրը