
Եվրախորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պատվիրակությունը այս օրերին պաշտոնական հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում:
Եվրախորհրդարանի պատգամավորները արդեն հանդիպել են Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և արտգործնախարարի Միխեիլ Ջանելիձեի հետ: