
«Եվրադատարանն ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործը քննում է արագացված կարգով»,- այս մասին հայտարարել է Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին:
Նրա խոսքով, մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Աֆգան Մուխթարլին Վրաստանի եւ Ադրբեջանի դեմ» գործին առաջնահերթություն է շնորհել:
«Սա նշանակում է, որ Եվրադատարանում գործը կքննվի առաջնահերթ, արագացված կարգով»,-հայտարարել է փաստաբանը: