
Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն ևս մեկ անգամ անդրադառնալով կառավարությունում նախատեսված օպտիմալացմանը, հավաստիացրել է, որ 14 նախարարության փոխարեն այսուհետ կլինի 11-ը։
Վարչապետը, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք Արդարադատության նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Թեա Ծուլուկիանին, թե ոչ։
«Վաղը նախատեսված կառավարության նիստում մենք մանրամասն կքննարկենք և կհաստատենք մեր նոր կազմը, որը և առաջիկայում կներկայանա խորհրդարանին: Ես կարող եմ հաստատել, որ նախարարությունների թիվը չի անցնի 11-ը: Սա այնպիսի մի թիվ է, որը, անշուշտ, թույլ է տալիս արդյունավետ դիմակայել մարտահրավերներին: Վաղը առավել մանրամասն կներկայացնեմ կառավարությունում նախատեսվող փոփոխությունները»,- interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Մամուկա Բախտաձեն: