
«Ռուստավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող վիճահարույց զարգացումներին է անդրադարձել վարչապետ Կվիրիկաշվլին, ով ասել է, թե իր համար շատ կարևոր է ազատ մամուլի առկայությունը:
Ինչպես ինքն է բացատրել` այս հարցը երկու կողմ ունի` սեփականություն և ազատ խոսքի իրավունք, ինչպես նաև խմբագրական քաղաքականության անկախություն.
«Ես իհարկե իրավունք չունեմ և չեմ խառնվի դատական գործընթացներին, սակայն ուզում եմ ասել, որ չնայած այն իրողությանը, թե որքան սուր և շատ հաճախ ոչ օբյեկտիվ է լինում «Ռուստավի 2»-ի խմբագրական քաղաքականությունը, ես չեմ ուզում, որ դա ինչ-որ կերպ փոփոխվի` հատկապես նախընտրական շրջանում` որպեսզի ավելորդ ենթադրությունների տեղիք չտա: Մեզ դա իսկապես պետք չէ: Մեզ պետք է, որ անկախ մեդիա ընկերությունը վարի այն քաղաքականությունը, որը ճիշտ է համարում: Մենք կարող ենք ճշմարտությունը հասցնել ժողովրդին և իրավունք չենք տա` այս հարցը քաղաքական տեսանկյունից օգտագործել, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի դատական գործընթացների հանգուցալուծումը:»