
Վրաստանում քաղաքացիական հանրության զորեղացման եւ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով, Երամիությունը 11,8 մլն լարի է հատկացրել: Նշված գումարով կֆինանսավորվի 8 նախագիծ:
Դրամաշնորհային մրցույթին հաղթողների միջոցառմանը մասնակցել է ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումներ ԵՄ-ն Վրաստանում անցկացնում է արդեն 8 տարի.
«Քաղաքացիական հանրությանն աջակցելը ԵՄ-ի առաջնահերթություններից է։ Ընտրվել են այն 8 նախագծերը, որոնց նպատակն է ուժեղացնել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում եւ նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Հերմանը: