ԵՄ-ն ուժեղացնում է ռուսական հակաքարոզչությունը

eu x russia

«ՌԻԱ նովոստի». Ստրասբուրգում Եվրախորհրդարանի քառօրյա նստաշրջանի օրակարգ մտած հարցերից են Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ռուսական լրատվամիջոցների նկատմամբ տեղեկատվական հակազդեցությունը: Փաստաթղթում ասվում է, որ Մոսկվան Եվրամիության նկատմամբ «թշնամական քարոզչություն» է իրականացնում: Հեղինակները Եվրահանձնաժողովին և Եվրամիության անդամ-երկրներին կոչ են անում հակաքարոզչության ծրագրերի համար հավելյալ ֆինանսավորում տրամադրել: Ավելի վաղ, «EU» եվրոպական հարթակը հաղորդել էր, որ այս նպատակների համար ռուսական քարոզչությամբ զբաղվող Եվրամիության աշխատանքային խումբը կարող է մեկ միլիոն եվրո բյուջե ստանալ: Բացի այդ, առաջարկվում է ուժեղացնել, այդ թվում նաև ֆինանսապես, «Euronews» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան