
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության պատվիրակության դեսպանի պաշտոնակատար Կարլո Նատալեին: Նատալեն Եվրամիության անունից վրաց ժողովրդին եւ Վրաստանի կառավարությանը տարատեսակ օգնության պատրաստակամություն է հայտնել:
«Վրաստանը ջանք ու եռանդ չի խնայում այս բնական աղետի դեմ պայքարում, ինչն էլ մեզ տպավորեց»,- նշել է Կարլո Նատալեն:
Գիորգի Կվիրիկաշվիլին Եվրամիության ներկայացուցչին օգնության պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել: Բորջոմիի անտառում տիրող իրավիճակի մասին Եվրամիության ճգնաժամային կառավարման կենտրոնին տեղյակ են պահել հրդեհի առաջին օրվանից: