Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 27-ին ընդունեց Վրաստանի և ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այժմ ԵՄ-ի խորհրդի և Եվրապորհրդարանի ղեկավարները պետք է ստորագրեն ընդունված բանաձևը: Դա նախատեսված է մարտի մեկին, որից հետո փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական մատյանում և ուժի մեջ կմտնի ստորագրումից 20 օր հետո:
Հիշեցնենք՝
2016 թ.-ի մարտի 9-ին եվրահանձնաժողովը Եվրախորհրդարան և ԵՄ խորհուրդ է ներկայացրել Վրաստանի համար վիզայի ազատականացման օրենսդրական առաջարկություն, ապրիլի 20-ին՝ Ուկրաինայի, մայիսի 4-ին՝ Թուրքիայի և Կոսովոյի: Նախապես ենթադրվում էր, որ Վրաստանի և Ուկրաինայի համար առաջարկությունները քննարկվելու են մեկ թափեփում, սակայն եվրապատգամավորները առաջարկեցին առանձնացնել դրանք: Դեկտեմբերի 8-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատեց վիզայի ազատականացման մեխանիզմը, ըստ որի՝ Եվրահանձնաժողովը կարող է ցանկացած պահի վիզայի դադարեցման որոշում կայացնել այն երկրների քաղաքացիների համար, որոնք ունեն դրա իրավունքը:
Դեկտեմբերի 20-ին Եմ անդամ երկրները հավանություն տվեցին Վրաստանի ահամր վիզային ռեժիմի չեղարկմանը: Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատության կոմիտեն ր հավանությունը տվեց հունվարի 12-ին: Փետրվարի 2-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստում քվեարկեց Վրաստանի վիզայի ազատակացման օգտին: Վրաստանին սատարեց ներկա 647 պատգամավորներից 553-ը: