Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
«Արևելյան գործընկերության անդամ 6 երկրների մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին»,-ասել է Մոգերինին:
Եվրամիության կողմից 2009 թվականին ստեղծված Արևելյան գործընկերությունը քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև։